ԿարևորՔաղաքական

Սոչիում նախատեսված է Ռուսաստանի եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ առանձին- առանձին

«Այս շաբաթավերջին Սոչիում նախատեսված է մեր նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի նախագահի, ապա Ադրբեջանի նախագահի հետ, եւ երբ բոլորը կհայտնվեն նույն վայրում նույն ժամին, հավանաբար չի կարող խոսակցությունն անցնել առանց Լեռնային Ղարաբաղի։ Սակայն դա կարող է կազմակերպվել, ամեն ինչ կախված է մեզանից»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ին տված բացառիկ հարցազրույցում։

«Իհարկե, մենք պետք է խոսենք Ադրբեջանի եւ Հայաստանի մեր գործընըերների հետ նրա մասին, թե ինչպես մեր կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի, նախեւառաջ համանախագահների կողմից, օգնել վստահության ամրապնդմանը եւ հակասությունների ռիսկերի նվազեցմանը»,- հավելել է Լավրովը։

«Հակամարտությունը շատ ու շատ զգայական է երկու կողմից էլ»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ  ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերների հետ ոչ քիչ ջանխեր են գործադրել՝ օգնելու համար գտնել այն մի քանի հարցերի լուծման ուղիները, որոնք խոչընդոտում են հակամարտության կարգավորման փաստաթղթի ընդունմանը։

Նախարարն ընդգծել է, որ նման փաստաթղթի ընդունումը կարող է օգնել «մթնոլորտի նորմալացմանը»։  «Դա անելը հեշտ չէ, նման բազմաթիվ փորձեր եղել են եւ ամեն անգամ թվացել է, թե ահա մոտեցել ենք կարեւոր սահմանին, երբ կլինի համաձայնությունը, սակայն ինչ- որ բան խանգարել է։ Դրա համար կանխատաեսումներ չեմ անի»,- ասել է Լավրովը։

Ցուցադրել ավելի
Back to top button