Քաղաքական

Ուորլիք. Ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Ամերիկացի միջնորդը, պատասխանելով ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գրանցված դեպքերի վերաբերյալ հապցին նշել է. «Ես շատ մտահոգ եմ սահմանին և շփման գծում մեծաթիվ զոհերի մասին լուրերով: Այդ միջադեպերը վնաս են հասցնում խաղաղ կարգավորմանը, և ես կողմերին կոչ եմ անում անել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հրադադարի պահպանման համար»։

Նա ընդգծել է, որ համանախագահներն ակտիվորեն համագործակցում են կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար։ «Մինսկի խումբը կողմերի համար ընդունելի միջնորդության միակ ձևաչափն է: Մենք շարունակում ենք մեր այցերը տարածաշրջան, ինչպես նաև բարձր մակարդակով համագործակցում ենք հակամարտության կարգավորման համար: Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն հանդիպել մոտ ապագայում՝ քննարկելու կարևոր հարցերը: Ժամանակն է սկսել այն բանակցությունները, որոնք կարող են հանգեցնել խաղաղության: Եթե կողմերն իրոք ցանկանում են լուծել հակամարտությունը, ապա պետք է ընդունեն Շվեյցարիայի՝ ՝ համանախագահների հետ կառուցողական բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ առաջարկությունը»,-ասել է Ուորլիքը։

Ցուցադրել ավելի
Back to top button