ԿարևորՔաղաքական

Մ. Հակոբյան. Հայկական առաջապահ ստորաբաժանումներն իրենց առաջադրանքը հրաշալի են կատարում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Առաջնագծում իրավիճակը վերահսկելի է: Հայկական առաջապահ ստորաբաժանումները իրենց առաջադրանքը հրաշալի են կատարում, փայլուն են կատարել իրենց պատականություները նաև հատուկ ստորաբաժանումները՝ մեկնաբանելով վերջին օրերի իրադարձությունները Արցախի հանրային հեռուսատեսությանը տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

Ըստ Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի՝ այս տարի հակառակորդի գործողությունները տարբերվել են. նա ընտրել էր դիվերսիոն- հետախուզական հարձակումների միջոցը՝ նպատակ ունենալով ապակայունացնել առաջնագիծը: Հուլիսի 28-ից ակտիվացել են դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերը, իսկ արդեն օգոստոսի մեկից նաև բացահայտ հարձակումներ են եղել մեր մարտական դիրքերի վրա: Բոլոր ոտնձգությունները համապատասխան գործողությունների են հանդիպել և մեր զինվորները պարտադրել են, որ հակառակորդը հետ շպրտվի ելման դիրքերը։

Առաջնագծում իրավիճակը վերահսկելի է: Հայկական առաջապահ ստորաբաժանումները իրենց առաջադրանքը հրաշալի են կատարում, փայլուն են կատարել իրենց պատականություները նաև հատուկ ստորաբաժանումները։ Այս ամենից հետո ԼՂՀ պաշտպանության նախարարը սպասում է, որ Ադրբեջանում ավելի սթափ գնահատկան կտան իրավիճակին։

Հակառակորդի ակտիվությունն առաջնագյին գծում Մովսես Հակոբյանը բացատրում է պաշտպանության նոր նախարարի նշանակմամբ,ապա և քաղաքական շանտաժով։ Իհարկե՝ այս ամենը լրացնում են Ադրբեջանի՝ հայ մարդուն վնասելու ձգտումը։ Հակառակորդը տարիների ընթացքում չի փոխվել, ասում է Արցախի պաշտպանության նախարարը:

Դիվերսիոն հետախուզական մարտավարության որդեգրումը Մ. Հակոբյանը դիպուկահարների պատերազմի շարունակություն չի համարում։ Գործողությունների այլ՝ ավելի ակտիվ փուլ տեղափոխելու հնարավորությունը խորհելու տեղիք պիտի տա նախևառաջ Ադրբեջանի ժողովուրդին, ասում է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը։

Այսուհետ ևս պաշտպանության բանակն անելու է ամեն ինչ, որ հակառակորդը զերձ մնա տարբեր գործողություներից։ Ինչ վերաբերում է վերջին դեպքերին, ապա դրանք հակառակորդի թե մտահղացումը, թե պատրաստվածությունը ստուգելու հնարվորություն տվեցին, նաև մեր զինված ուժերին գնահատական տալու լավ առիթ էին։

 

Ցուցադրել ավելի
Back to top button