Հասարակություն

Հրաչյա Հարությունյանը դատապարտվեց մոտ 7 տարվա ազատազրկման

Մոսկվայի Տրոցիկի դատարանն այսօր վեց տարի ինը ամսվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին։ Պոդոլսկում նրա վարած «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենան անցած տարվա ամռանը բախվել էր մարտատար ավտոբուսին, որի հետեւանքով զոհվել էր 18 մարդ։ Հիմնական պատժից բացի նա դատապարտվել է նաեւ մեկ տարվա հարկադիր աշխատանքի, ինչպես նաեւ կալանավայրից ազատվելուց հետո երեք տարի չի կարողանա մեքենա վարել։ Հարությունյանը պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի գաղութում, հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

Դառավճռում նշված է, որ Հարությունյանը խախտել է ճանապարհատրանսպորտային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները: «Կամազի» վարորդը նախապես տեղյակ է եղել արգելակների անսարքության մասին, և մտածված իրեն դրել է այնպիսի իրավիճակի մեջ, որի պայմաններում չի կարողացել տիրապետել ավտոմեքենային, ստեղծել է վթարային իրավիճակ, որն էլ հանգեցրել է զոհերի:

Ինչպես հայտնել է Հարությունյանի պաշտպան Ռուբեն Մարգարյանը, զոհվածների հարազատների  քաղաքացիական հայցերը, որոնցում նրանք պահանջում են բարոյական և նյութական փոխհատուցում 16 միլիոն ռուբլու չափով, իր պատպանյակը մասամբ է ընդունում:«Նա չունի այդքան փող»,-  ասել է Հրաչյա Հարությունյանի փաստաբանը։

Դատարանը լսել է նաև մեղադրայլի վերջին խոսքը, որում հայ վարորդը հերթական անգամ ներողություն է խնդրել զոհվածների և տուժածների հարազատներից և նշել, որ եթե հնարավորություն ունենար ժամանակի ընթացքը հետ շրջել, ապա երբեք նման ողբերգություն թույլ չէր տա:

Ցուցադրել ավելի
Back to top button