Հասարակություն
ՀՀ երկու քաղաքացի Վրաստան ռադիոակտիվ նյութ են անցկացրել


Վրաստանի հակահետախուզությունը կասեցրել է Հայաստանի երկու քաղաքացիների կողմից երկիր ռադիոակտիվ նյութ անցկացնելու փորձը:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ՀՀ քաղաքացիները փորձել են «Ցեզիում-137» մտցնել երկրի տարածք: «Հայ—վրացական «Սադախլո» սահմանային անցակետի մոտ կանոնները խախտելով ռադիոակտիվ նյութ տեղափոխելու մեղադրանքով ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: