Քաղաքական
Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր լեզու կգտնեն, համոզված է Վրաստանի նախագահը


Վրաստանի իշխանությունները համոզված են, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր լեզու կգտնեն և համաձայնության կգան։ «Գրուզիա-օնլայն»- ի տեղեկացմամբ՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլինին ասել է, որ Վրաստանին անհանգստացնում է վրացիների համար երկու եղբայրական երկրների միջև ստեղծված իրավիճակը:
«Մենք միանում ենք լարվածությունը թուլացնելու բոլոր կոչերին: Դա շատ կաևոր է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: Կայունությունը տարածաշրջանում անհրաժեշտ է բոլորիս: Երկխոսությունը երկու երկրների միջև պետք է շարունակւվի և համոզված եմ, որ նրանք ընդհանուր լեզու կգտնեն»,- ասել է նախագահը։