Քաղաքական
Իրան. Հակամարտությունը ռազմական լուծում չունի


Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը ռազմական լուծում չունի, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիյե Աֆքհամը:
Ըստ panorama- ի՝ նա հորդորել է երկու հարևան երկրներին բանակցությունների ճանապարհով համաձայնության գալ, ինչպես նաև ափսոսանք է հայտնել ռազմական վերջին բախումների ընթացքում զոհերի կապակցությամբ: