ԿարևորՔաղաքական

ԵՄ- ն բարձր մակարդակի բանակցությունների անհրաժեշտություն է տեսնում

Եվրամիությունը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության գոտում հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին, ձեռնպահ մնալ ուժի կիրառումից եւ սպառնալիքներից ու ջանքեր գործադրել խնդրի խաղաղ կարգավորման համար, ասված է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի տարածած հայտարարության մեջ։

«Մենք շատ ենք անհանգստացած ռազմական վերջին միջադեպերի կապակցությամբ, որոնք շփման գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանում զոհերի պատճառ են դարձել»,- ասված է հայտարարության մեջ։

ԵՄ- ն հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխգործակցությամբ պատրաստ է ակտիվացնել հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ ջանքերը։ «Մենք կրկին հայտարարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ եռանախագահների աշխատանքին մեր լիարժեք օժանդակությունը, հատկապես ինչը վերաբերում է բարձր մակարդակի բանակցությունների անհրաժեշտությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button