Միջազգային

Բարաք Օբամա. Պուտինի գործողությունները կարող են վտանգավոր լինել Ռուսաստանի համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները, որոնք աշխարհում խիստ լարվածության գործոն են, կարող են Ռուսաստանի համար վտանգավոր լինել երկարաժամկետ հեռանկարում, թեեւ կարճաժամկետ հեռանկարում նա կարող է երկրի ներսում լինել հանրաճանաչ քաղաքական գործիչ։

The Economist հանդեսին տված հարցազրույցում նա Ռուսաստանը համեմատել է երկդիմի Յանուսի հետ, որը մեկ դեմքով նայում է Արեւելքին, մյուսով՝ Արեւմուտքին։

Օբամայի կարծիքով՝ Ռուսաստանը ոչինչ չի անում իր քաղաքացիների կյանքը բարելավելու համար։ Ներգաղթյալները չեն շտապում Մոսկվա նոր հնարավորությունների փնտրտուքներով, կյանքի միջին տեւողությունը ռուսաստանցի տղամարդկանց մոտ 60 տարեկան է, բնակչությունը նվազում է,  ուստի ԱՄՆ պետք է վճռականորեն արձագանքի տարածաշրջանային մարտահրավերներին, որ ներկայացում է Ռուսաստանը, նշել է Օբաման։

Ցուցադրել ավելի
Back to top button