ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ- ն դատապարտում է խաղաղ բնակչության եւ Կարմիր խաչի դեմ գործողությունները

ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիեր Բուրկհալտերը եւ Մինսկի խմբի համանախագահները օգոստոսի 2- ին հանդես են եկել հայտարարությամբ՝ խորը մտահոգություն հայտնելով ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում եւ հայ- ադրբեջանական սահմանում բռնությունների ինտենսիվ աճի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։

ԵԱՀԿ գործող նախագահը եւ ՄԽ համանախագահները նաեւ խորը մտահոգություն են հայտնել Կարմի խաչի միջազգային կոմիտեի մեքենայի ուղղությամբ կրակի կապակցությամբ (տես այստեղ)։ Նրանք կտրուկ քննադատել են քաղաքացիական բնակչության եւ միջազգային կազմակերպության դեմ կանխամտածված գործողությունները եւ կողմերին հիշեցրել  Ժնեւյան կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների մասին։

Միջնորդները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար եւ հարգել հրադադարի համաձայնությունը։ «Հետագա վրեժն ու բռնությունը միայն էլ ավելի կդժվարացնի կայուն խաղաղության հասնելու ջանքերը»։ Նրանք նաեւ կոչ են արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին որքան հնարավոր  շուտ վերակագնել հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները, որոնք «տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ իրական հաշտության միակ ուղին» են։

Ցուցադրել ավելի
Back to top button