ԿարևորՔաղաքական

Էդ. Նալբանդյան. ՀՀ- ի անդամակցությունը ԵՏՄ- ին չի կարող հարցականի տակ դրվել

«Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բխում է մեր երկրի տնտեսական զարգացման և ռազմավարական շահերից: Մեր անդամակցությունն այդ կառույցին չի կարող դրվել հարցականի տակ»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ի պատասխան news.am- ի՝ ԱՄՆ- ի եւ ԵՄ- ի կողմից կիրառվող պատժամիջոցների պարտճառով ԵՏՄ- ին անդամակցության հնարավոր վերանայման հարցին։

«Հայաստանն անշուշտ ձգտելու է ավարտին հասցնել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացը`ստանձնելով այդ կառույցում որոշումների կայացման մեխանիզմներում պատասխանատվության իր լիարժեք մասը: Դա նոր հնարավորություններ կընձեռի Հայաստանին`արտահանման իր հիմնական շուկաներում մրցակցային առավելությունների մեծացման և արտահանման ծավալների ավելացման, միության անդամ պետությունների հետ տնտեսական հարաբերությունների առավել ընդլայնման ու խորացման, ինչպես նաև այդ պետություններից Հայաստան ուղղակի ներդրումների խթանման առումով»,- ասել է Էդ. Նալբանդյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button