Միջազգային

Սահակաշվիլիին հեռակա կալանավորեցին

Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը եւ որպես խափանման միջոց նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ կիրառել հեռակա կալանավորումը։ Հեռակա կալանավրվել են նաեւ արդարադատության եւ պաշտպանության նախկին նախարարներ Զուրաբ Ադեիշվիլին եւ Դեւիդ Կեզերաշվիլին։

Սահակաշվիլին եւ մի քանի նախկին նախարարներ մեղադրվում են ծառայողական պարտհականությունների վերազանցման մեջ, որի համար նախատեսված է մինչեւ ութ տարվա ազատազրկում։  Սահակաշվիլին, որն իր լիազորություններն ավարտվելուց անմիջապես հետո լքել է Վրաստանը, դատախազության մեղադրանքները համարում է «մաքուր քաղաքական», իսկ ներկա իշխանություններին մեղադրել դատական համակարգը «քաղաքական հետապնդման գործիք» օգտագործելու մեջ եւ հայտարարել, որ չի պատրատվում մասնակցել այդ «ֆարսին»։

Դատախազությունը Սահակաշվիլիին մեղադրում է «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու եւ հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածը ապօրինի առգրավելու մեջ։

Back to top button