Քաղաքական

ՌԴ ԱԳՆ. ԼՂ- ում իրավիճակի սրումը զինադադարի լուրջ խախտում է

Ռուսաստանի ԱԳՆ- ն  զինադադարի պայմանավորվածությունների խախտում է որակում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը, հայտարարել է ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Մարիա Զախարովան։

Նա հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից եւ իրադրությունը կայունացնելու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։

«Ես վերջին օրերի իրավիճակը գնահատում եմ որպես հրադադարի պայմանավորվածությունների եւ քաղաքական միջոցներով կարգավորման մտադրության հայտարարությունների  լուրջ խախտում։ Ելնում ենք նրանից, որ հետագա սրումը անընդունելի է»,- ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button