Միջազգային

Կեմերոնն առաջարկում է ամրապնդել ՆԱՏՕ ի կարողությունը

ՆԱՏՕ- ին անհրաժեշտ է վերանայել Մոսկվայի հետ իր հարաբերությունները Ուկրաինայում նրա գործողությունների պատճառով եւ ամրապնդել դաշինքի՝ ցանկացած սպառնալիքին դիմագրավելու կարողությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Կեմերոնը կազմակերպության առաջնորդներին հղած նամակում։ Այն ուղարկվել է ՆԱՏՕ- ի անդամ բոլոր 28 երկրների առաջնորդներին, որոնք սեպտեմբերին մասնակցելու են Ուելսում նախատեսված դաշինքի գագաթաժողովին։

Որպես կոնկրետ միջոցառուներ, ըստ Բի Բի Սի- ի,՝ բրիտանական կառավարության ղեկավարն առաջարկում է համաձայնեցնել զինավարժությունների նոր գրաֆիկը եւ ընդլայնել ՆԱՏՕ- ի արագ արձագանքման ուժերը, որոնց առավելագույն թիվն այսօր 25 հազար մարդ է։

Back to top button