Մշակույթ

Վախճանվել է Մարգարիտա Յախոնտովան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարգարիտա Յախոնտովայի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, օգոստոսի 1-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 2-ին, ժամը 12:00-14:00-ն, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը:

Կյանքի 79-րդ տարում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, թատերագետ Մարգարիտա Վիկտորի Յախոնտովան:

Ծնվել է 1935 թ. հուլիսի 2-ին, Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), 1952-1956 թթ. սովորել և ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի իսպաներենի բաժինը: 1965 թվականին Մ. Յախոնտովան տեղափոխվել է Երևան, աշխատակցել ,Գրական թերթե, ,Կոմունիստե, ,Կոմսոմոլեցե և այլ թերթերին: Ավելի քան 50 տարի նա անմնացորդ ծառայել է հայ և ռուս թատրոններին:

1971 թվականից մինչև վերջին տարիներն աշխատել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում: 1982-1989 թթ. աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում նախ որպես գրական մասի վարիչ, ապա՝ Հր. Ղափլանյանի և Ալ. Ասլամազովի հետ համատեղ հանդիսացել է ,Բարեկամությունե թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կազմակերպել համաշխարհային ճանաչում ունեցած թատրոնների երևանյան հյուրախաղեր:

1985 թվականից համատեղությամբ աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական: Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար:

Տասնյակ տարիներ Մ. Յախոնտովայի գրախոսականները, հայ մշակույթի գործիչների դիմանկարները, վերլուծական հոդվածները լույս են տեսել հեղինակավոր թերթերի և հանդեսների էջերում: Հեղինակ է երկու գրքերի, որոնցում ճշգրտորեն վերարտադրել է ռեժիսորական և դերասանական աշխատանքները, տվել օբյեկտիվ գնահատականներ: 2006 թ. Մ. Յախոնտովան արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:

Ցուցադրել ավելի
Back to top button