Հասարակություն

Սոցփաթեթի արդյունքում աճեց հանգստացողների թիվը, բայց՝ ոչ սպասարկման որակը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանում  պետք է զարգացնել  գյուղական տուրիզմը, քանի որ Հայաստանի գյուղերն իրենց ինքնատիպությամբ կարող են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը,ասում է Սպառողների ասոցացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Իսկ տուրիստական գործակալության տնօրենն էլ ասում, որ արտերկրից ժամանած զբոսաշրջիկները նախընտրում են հանգստանալ Նորավանքում, Տաթևում, Ղարաբաղում:

Երբ Հայաստանում ներդրվեցին սոցիալական փաթեթներ, ապա Հայաստանում հանգստացողների թիվը շատացավ, ասում է տուրիստական գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը ու ևս մեկ անգամ հիշեցնում, որ սոցփաթեթի շրջանակում կարող են հանգստանալ Հայաստանում եւ ԼՂՀ –ում:

Այսօր տուրզմի շուկան մրցակցային է, ինչը գործակալության տնօրենը վատ է գնահատում, քանի որ տուրիստական գործակալությունների միջև չկա գնային համագործակցություն։ Մատուցվող ծառայություններն էլ չեն համապատասխանում գնի արժեքին: Հայաստանի հանգստյան տներում մնալուց զբոսաշրջիկները ձանձրանում են, քանի որ ժամանց չկա:

Ռիմա Խաչատրյանը կոչ արեց քաղաքացիներին ցանկացած տուրիստական գործակալության հետ պայմանագիր կնքելուց առաջ անպայման ծանոթանալ, թե տվյալ գործակալությունն ինչ պայմաններ է առաջարկում: Խաչատրյանի փոխանցմամբ՝ արտերկրից ժամանած զբոսաշրջիկները նախընտրում են հանգստանալ Նորավանքում, Տաթևում, Ղարաբաղում, իսկ տեղի հայերը նախընտրում են ծովափնյա երկրները, այնուամենայնիվ, փնտրելով մատչելի տարբերակները:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ նկատում է, որ Հայաստանում տուրիզմի ծավալը մոտենում է մեկ միլիոնի, սակայն այդ թիվը չի արտահայտում իրական պատկերը։ Նա առաջարկում է զարգացնել գյուղական տուրիզմը, քանի որ մարդկանց հաճելի — շփվել տվյալ երկրում ապրող բնակչի հետ հատկապես գյուղական վայերում:

Հայաստանյան գյուղերն ունեն այն յուրահատկությունները, որ կարող են գրավել զբոսաշրջիկներին, օրինակ՝ լավաշի թխման ու պանրի պատրասատման պրոցեսով։

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը «Ռադիոլուրի» հետ զրուցում նշում է, որ Հայաստանում գործող հանգստավայրերում անմատչելիությունից բացի ծառայությունն ու որակը չեն համապատասխանում գնին։

Ցուցադրել ավելի
Back to top button