Հասարակություն
Ռուս հետախույզները՝ «Փամբակ» վարժարանում


Ռուս հետախույզները Հայաստանի ռուսական ռազմակայանում սովորում են հաղթահարել լեռնային գետերը: Բարձր լեռնային գոտում գտնվող «Փամբակ» ռազմա-ուսումնական վարժարանում տեղի ունեցող տակտիկական հատուկ վարժանքներին, ըստ «Ռեգնում» գործակալության, մասնակցում է ավելի քան 300 ռուսաստանցի հետախույզ:
Նրանք մոտ երկու ամիս կանցկացնեն ծովի մակերևույթից մոտ 2 հազար մետր բարձրության վրա ծայրահեղ բարդ պայմաններում: Ինչպես հայտնել են Ռուսաստանի ռազմական հարավային օգրուգի մամուլի ծառայությունից, վարժանքներն առավելագույնս մոտեցված են ռազմական իրավիճակին՝ պայմանական հակառակորդի կողմից կրակի և պայթուցիկ նյութրի կիրառման իմիտացիայով։