ԿարևորՀասարակություն

ԼՂՀ ՊՆ- ն հայտնում է զոհված հայ զինծառայողների անունները եւ հակառակորդից առգրավված զենքը

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է հակառակորդի կողմից հարձակման ժամանակ զոհված զինծառայողների անունները՝ 1994 թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյան եւ Աշոտ Արթուրի Ասոյան։

Նախօերին ԼՂՀ ՊՆ տեղեկցրել էր, որ հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ։

Ավելի ուշ մանրամասներ ներկայացնելով՝ ՊՆ- ն նշել էր, որ «հենակետում գտնվող անձնակազմը գործել է կազմակերպված, ցուցաբերել բարձր մարտական պատրաստականություն և բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ հետ է շպրտվել: Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ հարձակման ենթարկված տեղանքը լրիվությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ»։

Այսօր Արցախի ՊՆ մամուլի ծառայությունն իր կայքում ներկայացրել էր ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցները։

Ցուցադրել ավելի
Back to top button