Հասարակություն

ԱՄՆ մուտքի արտոնագրերի տեխնիկական խնդիրների կարգավորման ժամկետը կանխատեսելի չէ

ԱՄՆ մուտքի արտոնագրերի տեխնիկական խնդիրները գլոբալ են եւ որեւէ երկրի կամ մուտքի արտոնագրի տեսակի հետ կապված չէ, այսօր եւս մեկ անգամ հայտարարել է ՀՀ- ում ԱՄՆ դեսպանատունը։

«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ գործընթացը ավարտին հասցնելու և անձնագրերը թողարկված մուտքի արտոնագրերով դիմորդներին վերադարձնելու համար: Ցավոք, ներկայումս չենք կարող կանխատեսել, թե որքան կարող է գործընթացը ձգվել։

Այն դիմորդները, ովքեր հարցազրույց են անցել ԱՄՆ դեսպանատանը/ հյուպատոսարանում հուլիսի 20-ից հետո և ցանկանում են իրենց անձնագրերն ստանալ առանց տպված ԱՄՆ մուտքի արտոնագրի, կարող են կապ հաստատել [email protected] հասցեով՝ տրամադրելով իրենց անունը, անձնագրի համարը և գործի/բարկոդիհամարը:

Հետագայում նրանք կարող են վերադարձնել իրենց անձնագրերը և առանց հավելյալ վճարի մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնել իրենց մուտքի արտոնագրերի հետ կապված գործընթացը:

Այն դիմորդները, ովքեր Միացյալ Նահանգներ մեկնելու անհետաձգելի պատճառներ ունեն, կարող են կապ հաստատել [email protected] հասցեով՝ տրամադրելով իրենց անունը, անձնագրի համարը և արտակարգ իրավիճակ իբնույթը: Ուշադրություն. Միայն բացառիկ մարդասիրական բնույթ ունեցող արտակարգ իրավիճակները կարող են ուսումնասիրվել արտահերթ կերպով»,- ասված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button