Հասարակություն

Ադրբեջանը երեկվա հարձակման արդյունքում ութ զոհ է տվել

Նախօրեին ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 8 ադրբեջանցի զինծառայող։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը նշելով զոհերի մասին՝ տեղի ունեցածը ներկայացնում է որպես հայկական հարձակման արդյունք եւ նշում, որ տեղյակ չէ հայկական զոհերի մասին։

ԼՂՀ ՊՆ- ն հայտնել է, որ հարձակման ընթացքում զոհվել է երկու հայ զինծառայող եւ ներկայացրել է ադրբեջանական հարձակման արդյունքում առգրավված զենքը (մանրամասները՝ այստեղ

Ի դեպ՝ անցած 7 ամիսներին ադրբեջանական բանակը կորցրել է 50 զինծառայող, 98- ը վիրավորվել է, «Ռեգնումին» հայտնել է «Դոկտրինա» ռամական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլին։

Նրա տվյալներով՝ 10- ը զոհվել են շփման գծում, 3- ը՝ ականի պայթյունից, 37- ը՝ խաղաղ պայմաններում

Ցուցադրել ավելի
Back to top button