ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը անցած գիշեր տվել է 8- 14 զոհ. տվյալները տարբերվում են

«Ադրբեջանը մեծ կորուստներ կունենա, եթե չհրաժարվի ահաբեկչական գործողություններից»- այսօր ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբյանը «Նովոստի Արմենիա» գործակալությանը՝ նկատելով,- մենք միշտ ասել ենք, որ կարող ենք պաշտպանել մեր անկախությունը, մեր պատիվն ու արժանապատվությունը, և այդուհանդերձ կողմ ենք խաղաղ բանակցային գործընթացքի հանգուցալուծմանը, իսկ այս փիլիսոփայությունը մերժում է ադրբեջանական կողմը, և չի հրաժարվում սադրիչ գործողություներից, այդ իսկ պատճառով էլ հետևանքները լինում են այսպիսին»։

Ադրբեջանական բանակը վերջին երկու օրում 11 զոհ է տվել, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Մեկ զոհի մասին հաղորդվել էր նախօրեին: «Ռեգնում» գործակալության համաձայն՝ Ադրբեջանը տվել է 14 զոհ, Ադրբեջանի ՊՆ- ն էլ իր հերթին հայտարարել է, որ շփման գծում մահացել է 8 զինվոր, Ղազախի շրջանում մարտերի ընթացքում՝ 2 սպա:

Ադրբեջանական մամուլը գրում է նաև, թե հայկական զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբերը հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը հարձակվել են Տերտերի և Աղդամի շրջանների հատվածում: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություն է տարածել, թե հայկական ուժերը կորուստներ են ունեցել: «Այս գիշեր հայկական զինված ուժերը որևէ կորուստ չեն տվել»,- panorama- ին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի կորուստներին, ՊՆ մամուլի խոսնակն ասել է. «Բա ի՞նչ էիք ուզում, երբ դիվերսիա էին անում, թող մտածեին այդ մասին, որ կորուստներ են ունենալու»:

Ցուցադրել ավելի
Back to top button