Ուկրաինայի ԳՌ- ն մերժեց վարչապետի հրաժարականը եւ թույլատրեց միջազգային ոստիկանական ուժեր


Ուկրաինայի խորհրդարանը հրաժարվել է ընդունել վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականը: Նրա ղեկավարած Նախարարների կաբինետի հրաժարականի օգտին քվեարկել է ընդամենը 16 պատգամավոր: Այսպիսով՝ կառավարությունը վստահության քվե ստացավ և այսօրվանից կրկին անցնում է բնականոն աշխատանքի:
Հիշեցնենք, որ Արսենի Յացենյուկը հրաժարական տալու մտադրության մասին հայտնել էր հուլիսի 24-ին՝ խորհրդարանում կոալիցիոն կառավարության փլուզումից հետո: Նախագահ Պյոտր Պորոշենկոն նախօրեին հայտարարել էր, որ ուկրաինական կառավարությունը Արսենի Յացենյուկի գլխավորությամբ պետք է շարունակի աշխատանքը։
Ուկրաինայի խորհրդարանը նաեւ վավերացրել է Ավստրալիայի և Նիդերլանդների հետ համաձայնագները, որոնք նախատեսում են միջազգային ոստիկանական ուժերի տեղակայում մալայզիական «Բոինգի» կործանման վայրում։ Իրավապահներին այդ երկներից թույլատրվել է զենք կրել Ուկրանայի տարածքում և անհրաժեշտության դեպքում կիրառել այն:
Ուկրաինացի ուժայինները դադարեցրել են ռազմական գործողությունները մալայզիական օդանավի կործանման վայրում՝ հայտարարելով ԵԱՀԿ օր: Ուկրաինայի հակաահաբեկչական գործողությունների կենտրոնի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կիևը, հաշվի առնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունի պահանջը «Բոինգ 777»- ի կործանման վայրում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, պատրաստակամություն է հայտնում ապահովել միջազգային փարձագետնների լիարժեք աշխատանքը՝ ողբերգության իրական նպատակները բացահայտելու նպատակով։