Քաղաքական

Բաքուն ուշի-ուշով հետևում է, թե գերտերություններից ով կշահի ուկրաինական խաղը. քաղաքագետ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվող հրետակոծության դեպքերը և ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը ցավոք վերջերս դարձել են օրինաչափություն: Հակառակորդի կողմից ցուցաբերվող նման ակտիվությունը ստեղծված իրավիճակից լավագույնս օգտվելու ծրագիր է, կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ուկրաինական ճգնաժամի հետևանքով Ռուսաստանի և Արևմուտքի միջև խորացող խնդիրները պարարտ հող են Ադրբեջանի համար՝ ղարաբաղյան հակամարտության գոտում առկա լարվածությունը պահելու համար: Քանի դեռ Բաքվում զուգահեռաբար ուշի-ուշով հետևում են, թե գերտերություններից ով կշահի ուկրաինական խաղը, Երևանում դեռևս նախընտրում են տալ միայն ռազմական պատասխան՝ հակառակորդի զինված սադրանքներին, նկատում է քաղաքագետը:

Ներկա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Երևանը պետք է ակտիվացնի դիվանագիտական ճակատում շփումները ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների հետ առանձին-առանձին, որպեսզի հասցեական ճնշում գործադրվի ադրբեջանական սադրիչ քայլերին ի պատասխան:
Ուկրաինական գործոնի ազդեցության ներքո կազմալուծման եզրին է հայտնվել Մինսկի Խմբի գործունեությունը, փաստեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button