Հասարակություն

ՀՀ- ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է վիզաների հետ կապված խնդիրների մասին

ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական բյուրոյի վիզայի համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով ԱՄՆ մուտքի արտոնագրի հետ կապված դժվարություններ են առաջանում, ինչի մասին հայտարարել է նաեւ ՀՀ- ում ԱՄՆ դեսպանատունը։

Դիվանագիտական առաքելությունից հայտում են, որ խնդիրն առկա է աշխարհի բոլոր երկրներում և այն հատուկ չէ որևէ երկրի, քաղաքացիության կամ վիզայի տեսակի համար։ Այս վիճակն այնքան կշարունակվի, քանի դեռ չեն վերացվել փաստաթղթային կուտակումները։

«Մենք փորձում ենք հրատապ լուծում տալ այս խնդրին և ակնկալում ենք, որ շուտով համակարգը լիարժեք կգործի: Նոր տեղեկությունների դեպքում բոլոր թարմացումները կզետեղվեն http://travel.state.gov կայքում»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button