Միջազգային
Հայերի հետ սեմինարի մասնակցող իրավապաշտպանին Բաքվում մեղադրանք է առաջադրվել


Ադրբեջանում հայտնի իրավապաշտպան Լեյլա եւ Արիֆ Յունուսներին առաջադրվել է հայրենիքի դավաճանության, հարկերից խուսափման, խարդախության եւ ապօրինի գործարարությամբ զբաղվելու մեղադրանքներ, հայտնում է Բի Բի Սի- ն։
Ամուսինների փաստաբան Ջավադ Ջավադովը մեղադրանքների մասին հայտնել է երկրի դատախազության մոտ հավաքված լրագրողներին։ Արիֆ Յունոսից վերցվել է ստորագրություն չբացակայելու մասին, իսկ Լեյլա Յունոսը կարող է կալանավորվել։
Յունուս ամուսինները ձերբակալվել էին ապրիլին Բաքվի օդանավակայանում, երբ պատրաստվում էին արտասահման մեկնել։ Մեղադրանքի հիմքում Լեյլա Յունուսի եւ հայ իրավապաշտպան Լաուրա Բաղդասարյանի՝ ժողովրդական դիվանագիության ծրագրի շրջանակներում սերմինարներին համատեղ մասնակցությունն է։