Միջազգային

ԵԱՀԿ -ն սկսել է իր դիտորդական առաքելությունը ռուս-ուկրաինական սահմանին

ՌԴ Ռոստովի մարզի ԵԱՀԿ առաքելության ղեկավար Պոլ Պիկարը հայտնել է, որ իրենց ներկայացուցիչներն այժմ գտնվում են «Գուկովո» և «Դոնեցկ» սահմանային անցակետերում, գրում է Интерфакс-ը:

«Առաջին խումբը պատրաստ է արդեն այսօր անցնել գործի: Ներկայում խմբի կազմում են 4 դիտորդներ և վարչական անձնակազմի 3 անդամներ»,-մարզի ուժային կառույցների և կառավարության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է Պիկարը:

Նա նշել է նաև, որ համաձայն նախկինում հաստատված պայմանավորվածության` մոտակա ժամանակներում առաքելությունը կհամալրվի նոր դիտորդներով:

«Մեր առաքելությունն է հետևել «Գուկովո» և «Դոնեցկ» անցակետերի գործունեությանը: Այսօր մենք հենց դրանից էլ կսկսենք»- ասել է Պիկարը:

Ցուցադրել ավելի
Back to top button