Միջազգային

ԱՄՆ ընդարձակում էպատժամիջոցների ցանկում ընդգրկված բանկերի և ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների թիվը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ Վաշինգտոնը նոր` սեկտորային պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ։

«Էներգետիկա, զենք և ֆինանսներ։ Մենք արգելափակում ենք որոշակի արտադրանքի արտահանումը, ընդարձակում ենք պատժամիջոցների ցանկում ընդգրկված բանկերի և ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների թիվը, պաշտոնապես սառեցնում ենք դեպի Ռուսաստան էքսպորտը խրախուսող վարկերը և արգելափակում ռուսական տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը»,- ասել է ԱՄՆ ղեկավարը։

Խոսելով պատժամիջոցների մասին, Օբաման ասել է նաև, որ «այդպես չպետք է լիներ, բայց դա Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի ընտրությունն էր»։ Օբաման ասել է, որ պատժամիջոցներ է սահմանում, քանի որ Ռուսաստանը չի դադարեցնում աջակցությունը Ուկրաինայի արևելքում գործող ռուս անջատականներին։Օբաման հայտնել է, որ ԱՄՆ-ը գործողությունները համակարգում է դաշնակիցների հետ, նշելով, որ Եվրամիությունը նույնպես այսօր նոր պատժամիջոցներ է սահմանել։ Օբաման ասել է, որ Ուկրաինայի խնդրի լուծումը ենթադրում է այդ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության ճանաչում։

Ցուցադրել ավելի
Back to top button