Միջազգային

ԱՄՆ դադարեցրել է վիզաների տրամադրումը ողջ աշխարհում

Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է վիզաների տրամադրումը ողջ աշխարհում, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանում ամերիկյան դեսպանատան կայքը (կայքում նշված է անկյունում):  «Այժմ ԱՄՆ պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերով բյուրոն անձնագրային և վիզաների համակարգի տեխնիկական խնդիրներ ունի, որոնք ազդել են ողջ աշխարհում վիզաների տրամադրման գործընթացի վրա: Տվյալ խնդիրը գլոբալ է և կախված չէ որևէ երկրից կամ վիզային կատեգորիայից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 21-ից հետո հյուպատոսությունում կամ դեսպանատանը հարցազրույց անցած անձինք կարող են վերադարձնել իրենց անձնագրերն առանց վիզայի՝ գրավոր դիմումի միջոցով:

Այն քաղաքացիներին, ովքեր շտապ ուղևորության պետք է մեկնեն, խորհուրդ է տրվում կապվել ամերիկյան ներկայացուցչության հետ էլեկտրոնային փոստով: «Խնդրում ենք, հաշվի առնել, որ միայն իսկապես անհետաձգելի դեպքերը, կյանքի և մահվան հարցերը կարող են դիտարկվել որպես բացառիկ»,- նշել են դեսպանատանը: Դեսպանատանը չեն կարողացել ամսաթիվ նշել, թե երբ վիզաների տրամադրման հետ կապված խնդիրը հնարավոր կլինի վերացնել:

«Դժբախտաբար, այժմ մենք չենք կարող հայտնել, թե որքան ժամանակ կարող է դրա համար պահանջվել»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button