ԿարևորՀասարակություն

Փոխքաղաքապետը հորդորեց չծանրաբեռնել «Շտապ օգնության» ծառայությանը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Առողջապահության, առևտրի և սպասարկումների, ինչպես նաև արտաքին գովազդի ոլորտում Երևանի քաղաքապետարանի կիսամյակային աշխատանքներն է այսօր ներկայացրել քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Առողջապահության ոլորտում 2013 թ. հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճ է նկատվել բնակիչների՝ բուժհաստատություններ դիմելիու, հետևաբար և բուժծառայություններից օգտվելու ցուցանիշներում։ Երևանի քաղաքապետի տեղակալը առանձնացրել և աննախադեպ է գնահատել նաև 2014 թվականի «Ձեզ համար, կանայք» անվճար առողջապահական ակցիան թե ծավալով, թե բովանդակությամբ պայմնավորված։

Այս տարվա առաջին 6 ամիսներին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 8 բուժհաստատություն դիմած հիվանդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4 տոկոսով պակասել է: Պակասել է նաև դուրս գրված հիվանդների թիվը: Փոխարենը՝ ավելացել է վիրահատությունների, մահերի և ծննդօգնության թիվը: Մի փոքր աճել է նաև շտապ բուժօգնության կանչերի թիվը՝ ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյուքները նշեց քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։

Առողջապահական համակարգում խնդիրներ կան դեռևս Խորհրդային Միության տարիներից և ոչ բոլոր բուժհաստատություններն են, որ արդիականացվել են, ուստի այստեղ լուրջ անելիքներ կան՝ ուղղված ծառայությունների որակի բարձրացմանը, նկատեց փոխքաղաքպետը: Որպես լուրջ ձեռքբերում Դավիթ Օհանյանն առանձնացրեց կանանց միամսյակում հայտարարված «Ձեզ համար, կանայք» անվճար առողջապահական ակցիան, որն այս տարի գրանցել է աննախադեպ արդյուքներ թե ծավալներով, թե բովանդակությամբ: Եթե անցյալ տարի ակցիայի շրջանակներում օգտվել են 5371, հետազոտվել 3304 և վիրահատվել 364 կանայք, ապա 2014 թվականի ակցիայի շրջանակներում մասնակցել է 26144 կին, որոնցից հետազոտվել են 13281-ը և վիրահատվել 1911-ը: Փոխքաղաքապետը հանրությանը տեղեկացրեց նաև հաջորդ ակցիայի մասին, նշելով, որ այն մեկնարկում է օգոստոսի 1-ին։

Անդրադառնալով առևտրի և սպասարկման ոլորտին` փոխքաղաքապետը նշեց, որ համապատասխան վարչությունը մշտական հսկողություն է իրականացրել բացօթյա, ապօրինի առևտրի, սգո ծառայությունների օբյեկտների, գետնանցումներում իրականացվող առևտրի, գյուղմթերքի Երևան քաղաքում իրականացվող բոլոր 34 շուկաների, ինչպես նաև ապօրինի ավտոկայանատեղիների նկատմամբ։

Ինչ վերաբերում է բացօթյա առևտրին, փախքաղաքապետը հավաստիացրեց, որ հայտնաբերվել են բոլոր իրավախախտումները ու կազմվել 630 արձանագրություններ։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ավելացել է նաև Երևան համայնքի բյուջե մուտք արված տեղական տուրքերի գումարը: Վարչական արձանագրություններ են կազմվել նաև արտաքին գովազդի ոլորում: Փախաղաքապետի տեղեկացմամբ` իրականացված հսկողության արդյունքում մայրաքաղաքում հայտնաբերվել և ապամոնտաժվել են գովազդի օրենքին հակասող 488 գովազդային միջոցներ:

Դավիթ Օհանյանն անդրադարձավ նաև հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող Հյուսիսային պողոտային: Նա նշեց, որ Երևանի կենտրոնի այս հատվածի վերանորոգման համար ներդրումային ծավալը ֆինանսական առումով կազմում է մոտ 5 մլն դոլար։

 

Ցուցադրել ավելի
Back to top button