Միջազգային

ՌԴ ԱԳՆ. «Ուկրաինայի մասին ՄԱԿ-ի զեկույցը կողմնակալ ու երեսպաշտ էր»

Պաշտոնական Մոսկվան այսօր կողմնակալ և երեսպաշտ է որակել Ուկրաինայի մասին ՄԱԿ-ի՝ երեկ հրապարակած զեկույցը:Ռուսաստանի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, որ կազմակերպության Մարդու իրավունքների և փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի զեկուցում աղավաղվել են փաստերը, բացի այդ չի նշվել որ ուկրաինական բանակը, ինչպես պնդում է ռուսական կողմը, օգտագործում է «Գրադ» կայաններ:Ռուսաստանի արտգործնախարարությունը եզղրակացրել է, որ ՄԱԿ-ի զեկույցի գլխավոր ուղերձն այն , որ Ուկրաինայի կառավարությունը կարող է  ուժ կիրառել երկրի արևելքում օրինականություն հաստատելու նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button