Տնտեսական

Մինչև բերքը հասնում է սպառողին կրկնակի և եռակի թանկանում է

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Գյուղնախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր, ծանոթացել է բերքահավաքի ընթացքին, իրացման խնդիրներին: Վաղարշապատի տարածքի Արտիմետ, Հովտամեջ և Առատաշեն համայնքներում բանջարեղենի բերքն առատ էր ու որակյալ, գյուղացիներն այն իրացնում եմ մեծածախ գներով տեղում կամ շուկայում, սակայն դժգոհեցին ցածր արժեքից, իսկ Արմավիրի տարածքի պտղաբուծությամբ զբաղվող Հացիկ գյուղում գյուղացիները միաձայն դժգոհեցին ոռոգման ջրի պակասից. մատակարարվող ջուրն այնքան քիչ է, որ չի բավարարում պտղատու ծառերի ոռոգմանը:

Արմավիրի մարզում բերքահավաք է, գյուղացիական տնտեսություններն առատ բերք են ստացել: Բերքահավաքի ընթացքին ծանոթանալու նպատակով այսօր Արմավիրի մարզի մի քանի համայնքերում էր գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Արմավիրի մարզը ապահովում է հանրապետության բանջարեղենի արտադրության հիմնական մասը:

Վաղարշապատի տարածքի Արտիմետ համայնքում կարտոֆիլի և ձմերուկի բերքահավաք էր: Կարտոֆիլը տեղում իրացվել է 1 կգ 60 դրամով, իսկ արդեն մի քանի օր բարձրացել է 30 դրամով: Գագիկ Միրզախանյանը 15 հա հողամաս է մշակում, որի 90 տոկոսն իր սեփականությունն է, մնացածն էլ վարձակալել է: Հողերը դրվել են բանջարեղենի մշակության տակ: Կարտոֆիլի իրացման խնդրի ատջև է կանգնել, որը մնալով հողում արևիղ նեխում է:

Լոլիկի բերքը նույնպես լավ է, գյուղացիները դեռ պայքարում են ցեցի դեմ։ Նրանց խոսքով՝ 5 օրը մեկ անգամ սրսկում են, որպեսզի վնաս չկրեն: Ձմերուկի դաշտերում նույնպես լավ բերք կար, վաճառքը տեղում է կազմակերպվում, մեկ հեկտարից ստացել են մինչև 35 տոննա ձմերուկ։

Առատաշեն գյուղի պղպեղի ցանքատարածքները հեռվից աչքի էին ընկնում լավ մշակությամբ, առանց մոլախոտերի, պղպեղի մեծ չափերն ու արևաշող գույնն արդեն խոսում էր որակի մասին: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը հետաքրքրվեց իրացման գներով. «Սովորաբար բերքի գինը բարձրանում է բերքահավաքի սկզբում և ավարտին»։

Գյուղացիները հողի վրա բերքը մեծածախ գներով շատ էժան են վաճառում` լոլիկը 70 դրամ, ծիծակը՝ 90 դրամ, պղպեղը` 100 դրամ, կաղամբը` 20 դրամ։ Մի խոսքով՝ գյուղացուց մինչև բերքը հասնում է սպառողին կրկնակի և եռակի թանկանում է։ Կաղամբի կես հեկտար մշակությունից մինչև 50 տոննա բերք է ստացվել, սակայն չի իրացվում։

Վաղարշապատի գյուղերից գյուղնախարար Սերգո Կարապետյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ ուղևորվեցին Արմավիրի մարզի Հացիկ գյուղ, որտեղ վերջերս էր խորքային մեկ հոր վերագործարկվել, սակայն դրանով չի լուծվել պտղաբուծությամբ զբաղվող համայնքի ոռոգման խնդիրը: Ջրի սակավությունն առաջ էր բերել գյուղացիների զայրույթն ու դժգոհության տեղիք տվել: Բազմամյա տնկարքները չեն հագեցնում ծարավը, դեղձն ու սալորը չեն հասցնում լրիվ հասունանլ և թափվում են։

Հացիկի բնակիչների զայրույթը մեղմել հնարավոր չէր, նրանք անհարժեշտ քանակի ոռոգման ջուր էին պահանջում պղտի այգիները ոռոգելու համար: Մինչդեռ տարածքը սպասարկող «Արմավիր» ՋՕԸ նախագահ Հովհաննես Պետրոսյանը հակառակն էր պնդում` ինքնահոս եղանակով մատակարարվող ջրից բացի 5 խորքային հոր է աշխատում, որից մեկը ավազի պատճառով 3 օրը մեկ անգամ նորոգվում է։ «Արմավիր» ՋՕԸ պետը նշեց, որ սակավաջուր պայմաններում ամենաշատ ջուրը ստանում է Հացիկ համայնքը, և վճարում են ստացված ջրի քանակի դիմաց։

Մարզում ոռոգման խնդիրները մեղմելու նպատակաով շարունակվում է խորքային հորերի վերագործարկումը: Ավարտելով այցը՝ գյուղնախարար Սերգո Կարապետյանը ամփոփեց գյուղատնտեսության մեջ ձեռք բերված հաջողությունները նույնիսկ սակավաջրության պայմաններում: Ցորենի միջին բերքատվությունը 45ցենտներ է, բանջարեղենի բերքը` նույնպես: Բարձրացված ջրի խնդիրն էլ աշխատում են լուծել սահմանված գրաֆիկով, հերթականությամբ:

Մարզի վերամշակող ձեռնարկություններն արդեն պատրաստ են մթերել բանջարեղեն, սահմանված է նաև լոլիկի մթերման գինը` մեկ կիլոգրամը 40 դրամ: Խաղողից նույնպես բարձր բերք է սպասվում, այն կքաղեն նախատեսվածից 10 օր շուտ, քանի որ գյուղատնտեսական տարին 10-15 օրորով առաջ ընկավ: Խաղողի մթերման գինը դեռ որոշված չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button