Միջազգային

Միխայիլ Սահակաշվիլիին այսօր պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց

Միխայիլ Սահակաշվիլիին այսօր պաշտոնապես  մեղադրանք առաջադրվեց: Վրաստանի նախկին նախագահին, ով 2013 թվականի նոյեմբերից մշտական բնակություն է հաստատել արտասահմանում, հայրենիքում մեղադրում են  պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Դատախազության համապատասխան որոշումն այսօր Թբիլիսիում հանձնվել է Սահակաշվիլիի փաստաբան Օտար Կախիձեին:

Ըստ մեղադրանքի, խոսքը 2007 թվականի նոյեմբերի 7-ին խաղաղ ցույցը ուժի կիրառմամբ ցրելու, ինչպես նաև նույն օրը «Իմեդի» հեռուստաընկերություն ապօրինի ներխուժման մասին է՝ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքին տիրանալու նպատակով: Սահակաշվիլիին սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում: Ինքը նախկին նախագահը Թբիլիսի հարցաքննության գալ չի պատրաստվում և մեղադրանքները այսօր իր Ֆեյսբուքյան էջում  անվանել է քաղաքական:

Ցուցադրել ավելի
Back to top button