Հասարակություն

Լենուղու մանկապարտեզի խնդիրը լուծվեց

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Արմավիրի մարզի Լենուղի համայնքում մանկապարտեզ չկա: Համայնքում այժմ մինչև 6 տարեկան մոտ 160 երեխաէ բնակվում։ Նախակրթական հաստատության շենքը տարիներ առաջ հրդեհվել էր, իսկ փոխարենը նոր տեղ չէր տրամադրվել: Գյուղում նախակրթական հիմնարկությունը տարիներ առաջ հրդեհվել էր և երեխաները զրկվել էին մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից:

Ուսումնասիրելով նախկին պետական տնտեսության բազմահարկ շինությունները և ընդառաջ գնալով գյուղացիներին խնդրանքին՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն առաջարկեց անգործության մատնված նախկին հիվանդանոցի շենքը հատկացնել մանկապարտեզին, որի մակերեսը ավելի քան 400 քմ է: Երկհարկանի շինությունը սկզբում ծառայել է որպես դպրոց, որից հետո դարձել է հիվանդանոց, այժմ էլ բուժամբուլատորիա։

Անգործության մատնված շինության բակը գրեթե ամայացել էր, երկհարկանի շենքի միայն մեկ սենյակն է օգտագործվում, իսկ բուժքրոջ հավաստիացմամբ էլ բացի կրծողներից նաև օձ է հայտնվել տարածքում։

Արմավիրի մարզպետը տեսնելով շենքի անմխիթար վիճակը՝ առաջարկեց հիվանդանոցի կատույցն օգտագործել որպես մանկապարտեզ և շինությունը զեռուններից ու կրծողներից վերադարձնել երեխաներին, բակն էլ կանաչապատել։

Ցուցադրել ավելի
Back to top button