Միջազգային

Բենիամին Նաթանյահու.«Գազայի ռազմական օպերացիան կարող է երկարաձգվել»

Իսրայելի բանակը լույս երեքշաբթի գիշերը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Գազայի հատվածը, երեկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն նախազգուշացրել էր, որ Գազայի ռազմական օպերացիան կարող է շատ երկար ձգվել, այնքան ժամանակ, քանի դեռ չեն ոչնչացվել ստորգետնյա թունելները, որոնցով ՀԱՄԱՍ-ի գրոհայինները ներթափանցում են Իսրայել:

Անցած գիշեր իսրայելական բանակը հասցրել է առ նվազն 60 ավիահարված, թիրախում եղել են խմբավորման հեռուստա և ռադիոկայանները, առանցքային ենթակառուցվածքները: Պաղեստինի իշխանությունների տվյալներով, հուլիսի 8-ից մինչ օրս արդեն զոհվել է 1115 պաղեստինցի, մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Իսրայելական կողմը հայտնում է, որ միայն երեկ իսրայելական բանակն ունեցել է 10 զինվորի կորուստ:

Ցուցադրել ավելի
Back to top button