Հասարակություն
Քեսաբի Ս. Աստվածածին եկեղեցում առաջին պատարագն է մատուցվել


Բերիո Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Տեր Շահան Սարգսյանի գլխավորությամբ վերաօծվել է Քեսաբի Գարատուրան շրջանի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին: Այս մասին տեղեկանում ենք Բերիո լուրերի Facebook-յան էջից: Իսկ երեկ՝ հուլսի 27-ին, սրբազան հայրը Քեսաբի ազատագրումից հետո, Վարդավառի տոնի կապակցությամբ առաջին Սբ. Պատարագն է մատուցել, որին ներկա է եղել մարդկանց հոծ բազմություն:
Իր այցի ընթացքում սրբազան հայրը հավատացյալ ժողովրդին է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Վեհափառի հայրապետական օրհնությունն ու զորակցությունը: Նա ծանոթացել է նաև քեսաբցիների դժգոհություններին ու կարիքներին, որպեսզի համապատասխան միջոցներ և օժանդակություններ ձեռնարկի` դրանք հոգալու համար: