Միջազգային

Վրաստանի դատախազությունը կարող է Սաակաշվիլիին մի քանի մեղադրանք ներկայացնել

Վրաստանի դատախազությունը պատրաստվում է մեղադրանք ներկայացնել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, և հնարավոր է՝ հենց այդ պատճառով են Թբիլիսի ժամանել դատախազներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Իսրայելից, գրում է Взгляд-ը: Ենթադրություններն այն մասին, որ հայտնի դատախազների ժամանումը Վրաստան կապ ունի Միխեիլ Սաակաշվիլիին ներկայացվելիք մեղադրանքի հետ, հաստատվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հարցազրույցում, երբ նա նշել է, որ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ, իսկ հրավիրված դատախազները կօգնեն քննել ամենազգայուն գործերը: Այդպես է Ղարիբաշվիլին արձագանքել վրացական դատախազության՝ առանձնակի կարևոր գործերի հարցով երեք նոր խորհրդականների մասին հարցին, գրում է «Կոմերսանտ» թերթը։

Խոսքը, մասնավորապես, Իսրայելի նախկին գլխավոր դատախազ Մոշե Լադորի մասին է, որը կարողացել է մեղադրական վճիռների հասնել երկրի նախկին նախագահ Մոշե Կացավի և նախկին վարչապետ Էհուդ Օլմերտի գործերով: Վրաստանի դատախազությունն առաջիկայում կարող է նախկին նախագահ Սաակաշվիլիին միաժամանակ մի քանի մեղադրանք առաջադրել, որոնցում նա այժմ որպես վկա է ներգրավված: Խոսքը բյուջեի միջոցների յուրացումների, պետական ունեցվածքի վաճառքի և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի բանկն արհեստականորեն սնանկացնելու փորձի մասին է:

Նախկին նախագահը կարող է մեղադրյալ դառնալ նաև նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքները կեղծելու և կազմակերպված սպանությունների համար:

 

Ցուցադրել ավելի
Back to top button