ԿարևորՎերլուծական

Սահմանդրական քննարկումները՝ մինչեւ հոկտեմբերի 15-ը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրային քննարկումները շարունակվում են: Մասնագիտական հանձնաժողովն օրերս ավարտեց  քննարկումների մարզային  փուլը.  վերջին հանդիպումը հուլիսի 25-ին էր, Սյունիքի մարզում:  Ի սկզբանե նախատեսվում էր հանրային քննարկումներն ավարտել: Հուլիսին, սակայն հանձնաժողովի առաջարկով հանրապետության նախագահը փոփոխություն է կատարել համապատասխան հրամանագրում և հանրային քննարկումների փուլը երկարաձգել մինչև հոկտեմեբրի 15-ը: Իսկ սա նշանակում է, որ  քաղաքական ու մասնագիտական շրջանակները մինչ այդ ժամկետը սեփական դիրքորոշումները վերջնական տեսքի բերելու ժամանակ ունեն: 

Ի սկզբանե նախատեսվում էր, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը մինչև2014 թվականի հուլիսի 1-ը կավարտի հայեցակարգի նախագծի շուրջ հանրային քննարկումների փուլը: Հանձնաժողովի անդամները, սակայն, կարծում են, որ քննարկումները շարունակելու կարիք կա:

Հարապետության նախագահի հետ վերջին հանդիպման ընթացքում նրանք առաջարկեցին  հանրային քննարկումների ժամկետը երկարագել առնվազն երեք ամսով: Հանրապետության նախագահի հուլիսի 26-ի հրամանագրով  փոփոխությունը կատարվեց և սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկման  վերջնաժամկետ  սահմանվեց հոկտեմբերի 15-ը:

Իսկ սա նշանակում է, որ  քաղաքական ու մասնագիտական շրջանակները մինչ այդ ժամկետը սեփական դիրքորոշումները վերջնական տեսքի բերելու ժամանակ ունեն: Ի՞սկ ինչ դիրքորոշումներ են հնչել մինչ այժմ:  Դրանց նախնական համադրմամբ ՝  քաղաքական հատվածում կողմնակիցներն ավելի քիչ են, քան  այդ փոփոխությունների դեմ արտահայտվողները: ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը «Ժառանգությունը», նաև ՕԵԿ-ը հայտարարել են, որ չեն պաշտպանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը : Ամենակտրուկը ՀԱԿ-ի դիրքորոշումն է: Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը հայտարարել է, որոչ միայն դեմ է, այլ նաև չի պատրաստվում բովանդակային որևէ քննարկման մասնակցել:

«Մենք գտնում ենք, որ այսօր Հայստանում չկա սահամանադրական փոփոխությունների հասարակական  ու քաղաքական պահանջ, չկա նաև սահմանադրական ճգնաժամ: Հենց այս պատճառներով էլ, մեր կարծիքով, սահմնադարական բարեփոխումների անհրաժեշտություն որպես այդպիսին գոյություն չունի», — ասում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Ժառանգությունը» շեշտադրում է ոչ այնքան  հասարակական պահանջի, որքան այս պահին ու այս իշխանությունների կողմից նման ծավալուն փոփոխությոններ նախաձեռնելու հանգամանքը: Ըստ Րաֆֆի Հովհաննսիյանի՝ գործընթացը բարեփոխումների հերթական պատրանքն է:

«Պատկերացրեք, եթե հիմա ունենայինք մեր ցանկացած խորհրդարանական կառավարումը, ինչ վիճակ կլիներ: Եթե պետության որակը օրինավոր չէ, սահմանադրական չէ, ուրեմն մնացյալն ածանցյալ է: Այդ պատճառով մենք կարծում ենք, որ սա այս իշխանությունների հերթական պատրանքն է, ժողովրդին շեղելու հերթական մեթոդաբանությունը, որը կարող է ինչ-որ մարդկանց պետք է, բայց ՀՀ քաղաքացուն պետք չէ»:

Դեմ է նաև ՕԵԿ-ը: Եթե մինչև կոալիցիայից դուրս գալը կուսակցությունը հստակ դիրքորոշում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին չէր հայտնում, ապա ընդդիմության շարքերը համալրելուց ՕԵԿ առաջնորդը հետո  հայտարարում է. Հայաստանի առաջ կանգնած հիմնական խնդիրը Սահմանդրությունը փոփոխելը չէ:

« ՕԵԿ-ը գտնում է, որ  գլխավոր խնդիրը, որ կանգնած է հասարակության առջև, հաստատ սահմանադրական բարեփոխումները չեն: Գործող Սահմանադրությունը բավարար հիմքեր տալիս է երկիրն արդյունավետ կառավարելու համար: Մենք համոզված ենք, որ սահմանադրական բարեփոխումներն  այսօր անհրաժշետություն չեն»:

Վերջնական դիրքորոշումը թերևս քննարկումների փուլից հետո կհսատակեցնի նաև ԲՀԿ-ն, բայց որպես նախնական դիրքրոշում  արդեն հայտարավել է ՝ « Բարգավաճ Հայաստանը» դեմ է բարեփոխումներին: ԲՀԿ առաջնորդը բացատրել  էր, որ այս փուլում երկրում առաջնայինը ոչ թե սահմանադրական, այլ տնտեսական բարեփոխումների իրականացումն է:  Հետևաբար՝  բոլոր ջանքերը պետք է ներդրվեն տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ, այլ ոչ թե շեղվեն՝ մտնելով խնդրահարույց և բարդ քննարկումների դաշտ :

Խորհրդարանական  ոչ իշխանական ուժերից միայն Դաշնակցությունն է ողջունում  սեղանին դրված բարեփոխումների փաթեթը: ՀՅԴ-ն կարծում է, որ հանձնաժողովը  ճիշտուղղությամբէգնացել, ձևակերպելէ, թեինչխնդիրներ կան Հայաստանում ևինչէպետքանելդրանքլուծելուհամար: Այս առումով Դաշնակցությունը, Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ, չի հասկանում ԲՀԿ-ի մոտեցումը:

«Մեր քաղաքական ուժր միանշանակ ողջունեց թե նախագահի հայտարարությունը, թե սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այս առումով մեզ համար զարմանալի է, որ առանձին քաղաքական ուժեր պահի ազդեցությամբ մերժում են ներկայացված փաթեթը»:

Իսկ Հանրապետական կուսկացությունը կարծում է, որ մասնագիտական հանձնաժողովը արժեքավոր փաստաթուղթ է քննարկման ներկայացրել և որ փաստաթղթի հիմնական լավագույն բնորոշումն այն է, որ այն հրապարակման պահից  բանավեճ է առաջացրել: Սա մասնավորապես հանձնաժողովի անդամներից Հանրապետական Դավիթ Հարությունյանի ձևակերպումն է:

«Այնպես չէ, որ ՀՀԿ-ն ունի մի դիրքորոշում, որը կապ չունի հայեցակարգում գրվածի հետ: Հայեցակարգը կքննարկվի, բազմակողմանի կվերլուծվի, որից հետո կուսակցությունը կհայտնի, թե որն է համարում ավելի նախընտրելի մոդել»:

Back to top button