Միջազգային

Ուկրաինայում ապրիլից մինչեւ այսօր զոհվել է 1129 խաղաղ բնակիչ

ՄԱԿ-ը  մալայզիական «Բոինգի» կործանումը որակել է ռազմական հանցագործություն։ Նման գնահատական է տվել ՄԱԿ- ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Պիլլայի՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկույցում։

Ուկրաինայում ուժային գործողություների մեկնարկից հետո՝ այս տարվա ապրիլի կեսից մինչ հուլիսի 26-ը զոհվել է առնվազն 1129 խաղաղ բնակից: Թիվն այսօր հրապարակվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարի զեկույցում:

Միաժամանակ՝ փաստաթղթում նշվում է, որ զոհերի ստույգ թիվը դժվար է հաշվել։ Իրավիճակն Արևելյան Ուկրաինայում բացասաբար է ազդել նաև երկրի մյուս շրջանների վրա, որտեղ այս պահին ժամանակավոր ապաստան է փնտրում  100 հազար փախստական։

Ներկայացված են նաև զինված հակամարտության նյութական վնասի վերաբերյալ տվյալներ. խոսքն 8 միլիարդ գրիվնայի կամ 700 մլն դոլարի մասին է։

Ցուցադրել ավելի
Back to top button