Միջազգային

Հաագայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 50 մլրդ դոլար վճարել

Հաագայի դատարանը բավարարել է ՅՈՒԿՕՍ- ի նախկին բաժնետերերի հայցը եւ պարտավորեցրել Ռուսաստանին վճարել  նրանց 50 մլրդ դոլար, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը։

Ջիբրալթարի Group Menatep Limited- ը, որը միավորում է ՅՈՒԿՕՍ- ի 60 տոկոսի բաժնետերերին, նշում էր, որ Ռուսաստանը խախտում է Էներգետիկ խարտիայի 45- րդ հոդվածը։ Խարտիան Ռուսաստանն ստորագրել է, սակայն չէր վավերացրել։

2003 թ.Ռուսաստանի իշխանությունները մեղադրել էին նախագահ Վլադիմիր Պուտինի հիմնական ընդդիմախոսներից մեկի՝ օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկու ղեկավարած ՅՈՒԿՕՍ- ին տնտեսական հանցագործությունների մեջ։ Ընկերության մի շարք ղեկավարներ, այդ թվում Խոդորկովսկին, դատապարտվեցին ազատազրկման, իսկ սնանկացված ՅՈՒԿՕՍ- ի ակտիվներն անցան պետական «Ռոսնեֆթ» ընկերությանը։

ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերը չեն բացառում, որ հայց կներկայացնեն «Ռոսնեֆթի» դեմ, եթե Ռուսաստանը հրաժարվի վճարել միջազգային դատարանի կողմից սահմանած ֆինանսական փոխհատուցումը: Մինչդեռ՝ «Ռոսնեֆթում» չեն կարծում, որ ընկերությանը կարող են պահանջներ առաջադրվել: Նավթային հսկայի այսօր տարածած հայտարարությունում նշվում է, որ «Ռոսնեֆտը» դատական գործընթացի կողմ չէ, և ընկերությանը ՅՈՒԿՕՍ-ի գործով պատասխանող կողմ լինել չի կարող:

Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեկ Լավրովը, մեկնաբանելով Հաագայի դատարանի որոշումը, նշել է, որ պաշտոնական Մոսկվան կօգտվի բոլոր իրավական հնարավորություններից իր տեսակետը պնդելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button