Քաղաքական
Իրանի նախագահը ծրագրում է այցելել Հայաստան


Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ծրագրում է այցելել Հայաստան՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր քննարկելու նպատակով, հայտնում է իրանական ԻՍՆԱ գործակալությունը՝ Հայաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռաիսիին հղում անելով։
«Նախագահի այցը պայամանավորված է Թեհրանի եւ Երեւանի միջեւ հարաբերություների ամրապնդման նոր ուղիների ուսումնասիրության անհրաժշտությամբ: Մենք զբաղվում ենք այդ հարցով, սակայն նախագահի լարված ժամանակացույցի պատճառով այցելության հստակ օրը դեռևս չենք կարող նշել»,- ասել է Ռաիսին՝ ընդգծելով, որ Ռոուհանիի այցը Հայաստան անպայման կկայանա։