Քաղաքական

Իրանի նախագահը ծրագրում է այցելել Հայաստան

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ծրագրում է այցելել Հայաստան՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային  հարցեր քննարկելու նպատակով, հայտնում է իրանական ԻՍՆԱ գործակալությունը՝ Հայաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռաիսիին հղում անելով։

«Նախագահի այցը պայամանավորված է Թեհրանի եւ Երեւանի միջեւ հարաբերություների ամրապնդման  նոր ուղիների ուսումնասիրության անհրաժշտությամբ: Մենք զբաղվում ենք այդ հարցով, սակայն նախագահի լարված ժամանակացույցի պատճառով այցելության հստակ օրը դեռևս  չենք կարող նշել»,- ասել է Ռաիսին՝ ընդգծելով, որ Ռոուհանիի այցը Հայաստան անպայման կկայանա։

Ցուցադրել ավելի
Back to top button