Միջազգային

Գերմանական հետախուզությունը Պուտինի շրջապատում պառակտում է նկատում

Մալայզիական օդանավի կործանումը վճռորոշ է դարձել Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստան-Արևմւտք հարաբերություններում։ Եվրոպայի և Միացյալ Նահանգների տեսակետներն էլ ավելի են մոտենում՝ Մոսկվայի համար թողնելով մանեւրելու ավելի քիչ հնարավորություն:

Նոր տրամադրություններ են ի հայտ գալիս նաև ռուսական կառավարման բարձր օղակներում: Մասնավորապես՝ գերմանական հետախուզության տվյալներով՝ շխանական էլիտայում արևմտյան պատժամիջոցների ճնշման տակ պայքար է սկսվել Մոսկվայի  արտաքին կոշտ քաղաքական գծի կողմնակիցների և հակառակորդների միջև: Վերջիններս լուրջ մտավախություն ունեն, որ պատժամիջոցները բացասաբար կազդեն գործարար հետաքրքրոթյունների վրա, գրում է գերմանական «Շպիգել» հանդեսը՝ հղում անելով Գերմանիայի հետախուզական ծառայության ղեկավար Գերհարդ Շինդլերին:

Նա համոզված է, որ մոտ ապագայում այն օլիգարխները, որոնց վրա տարածվում են արևմտյան պատժամիջոցները, պահանջներ են առաջադրելու Վլադիմիր Պուտինին՝ փորձելով արգելակել նրա կոշտ քաղաքականությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button