ՄշակույթՏեսանյութ

Վրաստանի ներկայացուցիչը հաղթել է «Նոր ալիք» մրցույթում. Սոնա Ռուբենյանը 6-րդն է

Երեկ լատվիական Յուրմալա քաղաքում ավարտվել է փոփ երաժշտության երիտասարդ կատարողների «Նոր ալիք» ամենամյա մրցույթը: Հաղթողի անունն արդեն իսկ հայտնի է. 228 միավորով ծովափնյա միջազգային մրցույթի առաջատար է դարձել Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն:

Հուլիսի 22-ին մեկնարկած մրցույթին այս տարի մասնակցել է աշխարհի 13 երկիր (Հայաստան, Գերմանիա, Վրաստան, Իսրայել, Իտալիա, Ղազախստան, Ղըրղզստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ) ներկայացնող 16 երիտասարդ կատարող։

«Նոր ալիք» երիտասարդկատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանըներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը մրցութային երրորդօրը՝ հուլիսի 26-ին, կատարելով Ազատ և Մանե Հակոբյանների«Կարոտ» երգը, ստացավ 77 միավոր. ժյուրիի բոլոր անդամներըհայ երգչուհու ելույթը 11 միավոր են գնահատել:

Նշենք, որ լավագույն տասնյակում  ներառվել են նաև Ուկրաինան, Լիտվան, Ռուսաստանը, Իսրայելը, ԱՄՆ-ն ու Ղազախստանը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button