Հասարակություն

ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանի ուղերձը Աառավոտ օրաթերթի 20-ամյա տարեդարձի առիթով

Լրանում է «ԱՌԱՎՈՏ» օրաթերթի 20-րդ տարեդարձը: Արդի հայ մամուլի համար կարևոր մի տարեթիվ, որն ընդգծում է հայաստանյան հարափոփոխ և անհաստատ մեր ժամանակներում մնայուն մի ձեռքբերում՝ ի դեմս «ԱՌԱՎՈՏԻ»:  Հայաստանյան տպագիր մամուլի համար բարդ ժամանակներում «ԱՌԱՎՈՏԸ» ձևավորվեց ու կայացավ՝ պահպանելով մասնագիտական ձեռքբերումները՝ բազմակարծությունը,  խոսքի  և տեղեկատվության ազատությունը: Լինելով Հայաստանի Հանրապետության վերջին 20 տարիների իրադարձությունների ուղեկիցը և մասնակիցը՝ «ԱՌԱՎՈՏԸ»  դարձավ անկախ Հայաստանի յուրօրինակ կենսագիրը՝ թերթի էջերում պահպանելով մեր երկրի համար բարդ 20 տարիների պատմությունը և այն փոխանցելով հաջորդ սերունդներին:

Քսաներորդ տարեդարձի առիթով շնորհավորելով «ԱՌԱՎՈՏԻ» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին և թերթի խմբագրակազմին՝ «ԱՌԱՎՈՏԻՆ» մաղթում եմ երկարակեցություն, ֆինանսական և մասնագիտական հարաճուն անկախություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ, ընթեցողների աճող թվաքանակ՝ որպես տպագիր մամուլի շարունակականության և  հարատևության  հաստատում:

Ցուցադրել ավելի
Back to top button