Քաղաքական

Մենք հակառակորդի անկանոն կրակոցներին չենք արձագանքել.Արծրուն Հովհաննիսյան

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր գյուղերի վրա հակառակորդի կողմից արձակված կրակոցներին, ասել է, թե մենք հակառակորդի անկանոն կրակոցներին չենք արձագանքել, իսկ երբ սկսել են կրակել կանոնավոր, մենք հակադարձել ենք:

Լրագրողների դիտարկմանը, թե բերքահավաքի աշխատանքների իրականացնելու հարցում սահմանամերձ գյուղի բնակիչները, դիմել են Կարմիր խաչին, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է.«Մենք հատկապես այս փուլում միշտ գյուղացիների կողքին ենք»:

Նա նաև նշել է, որ հաշվի առնելով բերքահավաքի շրջանը, հակառակորդի ակտիվացումը սեզոնային բնույթ է կրում:

Ցուցադրել ավելի
Back to top button