Քաղաքական

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ. ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի դրսևորած ակտիվությունը ճնշվել է: 

Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:

Ցուցադրել ավելի
Back to top button