Հասարակություն
Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են ԼՂՀ- ում ձերբակալված դիվերսանտների հետ


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչները այսօր հանդիպել են Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների հետ, հաղորդում է «Ռեգնումը»՝ հենվելով Ադրբեջանի փախստականների եւ բռնի տեղահանվածների պետական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրության վրա։
Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ասկերովն ու Գուլիեւը նրանց հանձնել են հարազատներին եւ մտերիմներին հասցեագրված նամակներ։