Հասարակություն
Արցախում զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Խաչատուր Բադասյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ շարքային Խաչատուր Բադասյանը զոհվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով: