Տնտեսական

Արմավիրի մարզի Լնուղի համայնքում այսօր վերագոևծարկվեց ևս մեկ խորքային հոր

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

Արմավիրի մարզի Լնուղի համայնքում այսօր վերագոևծարկվեց ևս մեկ խորքային հոր, որը կոռոգի մինչև 40 հա հողատարածք: Լենուղիում հիմնականում բազմամայա տնկարքներ են, մի մասն էլ բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածքներ: Խորքային հորի վերագործարկման ծախսերը սեփական միջոցներից է կազմակերպվել: Լենուղի գյուղում ցավոտ հիմնախնդիրներից է վթարային շենքերի բնակիչների բնակարաններով ապահովումը:

Մարզի մեկ համայնքում ոռոգման ջրի ճգնաժամ է, որը առաջ բերելով գյուղացիների  զայրույթը բողոքի տեղիք է տալիս, մեկ այլ գյուղում երախտիքի խոսքեր են  հնչում ոռոգման ներքին աղբյուրը վերագործարկելու և հողի ծարավը որոշակիորեն հագեցնելու համար:

Լենուղի համայնքի բնակիչները գոհունակություն էին հայտնում շուրջ 14  տարի խափանված խորքային  հորի վերագործարկման համար:

Լենուղի գյուղը  Արամվիրի մարզի պտղաբուծության կենտրոններից մեկն է, գյուղի սեփականաշնորհված հողերի մեծ մասը բազմամյա տնկարքներ են, որտեղից պտղի մեծ մասն արտահանվում է, մյուս մասը վաճառվում մեծածախ շուկայում կամ էլ հանձնվում վերամշակող ձեռնարկություևններին:  Բացի ինքնահոս եղանակից տարածքի ծայրամասյաին հողերը ոռոգվում են խորքային հորերեով: Համայնքում  գործող 2 խորքային հորից մեկը վերջերս է վերագործարկվել, մեկն էլ այսօր շահագործվեց: Արմավիր ՋՕԸ- գործադիր տնօրեն Հովհաննես Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս խորքայի հորի վերագործարկմամբ ընկերության սպասարկաման ներքո արդեն ունեցան 30 խորքային հոր: Իսկ պետական բյուջեից նախատաեված գումարներով կփակվեն էլեկրաէներգիայի ծախսերը: 3 խորքային հորից  և  եռօրյա ընդմիջումով 4 օր մատակարարվող ինքնահող ոռոգման ջրով լուծվում է համայքի ոռոգման խնդիրը , Լենուղի համայնքի ղեկավար Գեղամ Ղազարյանը պատասխանեց, որ  մի կերպ հասցնում են, բայց լիարժ-եք համարել չի կարող:

Մեկ խորքային  հորը սովորաբար կարող է ոռոգել 35 – 40 հեկտար հողատարածք:  Իսկ յուրաքանչյուր խորքային հորի վերագործարկումը, որը դարձյալ մեծ ծախսեր է պահանջում գյուղացու համար փրկություն է: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ չնայած սակավաջրությանը այս տարի  ոռոգելի տարածքները մոտ  2700 հեկտարով ավելացել են: Լենուղի համայնքում հիմնախնդիր է 3 վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցումը, որոնք պարբերաբար բողոքում են բնակարանային  վատթար պայմաններից: Գտնվելով Լենուղիում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն անկեղծացավ վերոհիշյալ խնդրի լուծման շուրջ:

Ընդհանուր առմամբ, ըստ նախնական հաշվարկների, Լենուղու վթարային 3 շենքի  29 բնակչի համար նախատեսվել է  198մլն դրամ, որպեսզի կարողանան իրենց զբաղեցրած 54 քմ տարածքի չափով բնակարան ձեռք բերել:

Անդրադառնալով խորքային հորերի վերագործարկմանը  Արմավիր ՋՕԸ-ան գործադիր տնօրեն Հովհաննես Պետրոսյանը տեղեկացրեց, որ իրեմց միջոցներով կվերականգնվի Հացիկ և Խանջյան համայնքների ոռոգման ցանցից ծայրամասային համարվող հողերի ոռոգումը:

Ոռոգման ջրամատակարաման համակարգում բազմաթիվ խնդիրներ կան, ըստ Արմավիր ՋՕԸ տնօրենի, փորձում են այնպաես անել, որպեսզի ջուչօգտագործողները չտուժեն:

 

Ցուցադրել ավելի
Back to top button