Օպերա՝ պատերազմի, խաղաղության եւ սիրո մասին. «Կրակե օղակ»-ի արցախյան պրեմիերան՝ սեպտեմբերի 1-ին


Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի և ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում կկայանա հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան: Այն նվիրվում է Արցախի Անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ օպերայի ստեղծագործական կազմը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ պատմել մանրամասներ սպասվող ներկայացումից:
Օպերա՝ պատերազմի, խաղաղության եւ սիրո մասին. ահա այսպես է բնութագրել կոմպոզիտորը «Կրակե օղակը»: Այսօպերանյուրահատուկէ, այնպատմումէմարդուներաշխարհիմասին, ասում է նախագծիհեղինակևգեղարվեստականղեկավարՍարինեԱվթանդիլյանը: Նրա խոսքով՝ օպերայի հիմքում Բորիս Լավրենյովի «Քառասունմեկերորդը» վեպն ու Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» եւ «Սոմա» պոեմներն են:
«Երկու գլխավոր անձ են այս օպերայի մեջ՝ աղջիկն է, որը ժողովրդի ներկաացուցիչ է, եւ տղան, որը սպա է: Օպերեան կհնչի ամրոցում, եսկարծումեմ, որայդօպերանարժանիէլինելումերօպերայիներգացանկումևայդպեսէլկլինիուայդպեսէլնախատեսվածէ»:
Օպերայի ծնունդից անցել է կես դար, սակայն, Ավետ Տերտերյանի ճշմարտությունն անընդհատ հաստատվում է, եւ սա այն բանի ապացույց է, որ Ավետ Տերտերյանը մեր հերթական հանճարն է, ասաց դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:
«Օպերայի սյուժեն թվացյալ խորհրդային տարիների հեղափոխության հիմք ունի, բայց իրականում սա համամարդկային հավերժ թեմա է: Սյուժետային հենքը Բորիս Լավրենյովի վեպն է, բայց ամբողջ էությունն ու օպերայի հոգին պետք է տեսնել Չարենցի «Ամբոխները խելագարված» և «Սոմա »պոեմներում, ամբողջ փիլիսոփայական ու գաղափարական ոգին Չարենցինն է»:
Ռեժիսոր Մարիա Սահակյանն ասաց, որ տպավորված է Տերտերյանի «Կրակե օղակը» ստեղծագործության ուժից ու հզորությունից: Հույս ունի, որ այն հանդիսատեը, որ կգա ու կդիտի ներկայացումը, կհասկանա ու հեռու կվանի իրենից խելագարված ամբողներին ու այսպիսով մարդկությունը զերծ կմնա պատերազմից. Մի բան, որ ավելի քան արդիական է մեր օրերում:
Մենակատարներն են Գուրգեն Բավեյանը, Ռուզան Մանթաշյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Արմեն Մարգարյանը, Ռիմա Պիպոյանը: Հիշենցնենք,որ «Կրակեօղակը» Ավետ Տերտերյանը գրելէ 1967թ-ին: